top of page

Եվրոպայի անհատական առաջնությանը Հայաստանը կներկայանա 20 շախմատիստով

Nov 8, 2024
1 min read

Նոյեմբերի 7-ից 20-ը Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում կանցկացվի 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Առաջնությանը մասնակցում են 42 երկրների 395 շախմատիստներ:

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, Հայաստանից մասնակցում են 20 շախմատիստներ՝ ՄԳ Հայկ Մարտիրոսյան ՄԳ Շանթ Սարգսյան ՄԳ Գաբրիել Սարգսյան ՄԳ Արամ Հակոբյան ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան ՄԳ Մանուէլ Պետրոսյան ՄԳ Էմին Օհանյան ՄԳ Մամիկոն Ղարիբյան ՄՎ Ռոբերտ Փիլիպոսյան ՖՎ Բենիկ Ագասարով ՖՎ Էրիկ Գասպարյան ՖՎ Վաչե Հովակիմյան ՖՎ Հայկ Երիցյան ՄՎ Դավիթ Գևորգյան Վահան Նալբանդյան ՎԹ Մանվել Առաքելյան Համլետ Անտոնյան Հայկ Մաղաքյան Գագիկ Խաչատրյան Կիտի Նադանյան

Առաջին խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 8-ին՝ Հայաստանի ժամանակով 18:00-ին:

1/2990
bottom of page