top of page

ՌԴ-ն բաց է Թրամփի վարչակազմի հետ շփումների համար. գնդակը նրանց դաշտում է. Լավրով

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 14, 2024
  • 1 min read
ree

Մոսկվան պատրաստ է Վաշինգտոնի հետ շփումների՝ հանրապետական Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Պետդումայի պատգամավոր և լրագրող Մարինա Քիմին «Նոր աշխարհ» նախագծի համար տված հարցազրույցում։



«Պուտինը «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի հանդիպման ժամանակ ասել է, որ միշտ պատրաստ է շփվել: Մենք չէինք, որ ընդհատեցինք շփումը, գնդակն մյուս (ամերիկյան) կողմում է», - ասել է նա:



Նոյեմբերի 11-ին ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով The Washington Post-ի հրապարակումը, ասել է, որ Պուտինը դեռ հեռախոսազրույց չի ունեցել Թրամփի հետ։ Նոյեմբերի 7-ին ՌԴ նախագահը, ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի կազմում, շնորհավորել է Թրամփին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, ինչպես նաև հայտարարել է, որ դեմ չէ ԱՄՆ ընտրված նախագահի հետ շփումներին։ Մինչ այս նախագահի մամուլի քարտուղարը չէր բացառել, որ Պուտինը կարող է զրույց ունենալ Թրամփի հետ։

1/2408
bottom of page