«Երևանի ջրհեղեղի կապը՝ մասսայական ծառահատումների հետ»․ Քրիստինա Վարդանյան
May 6, 2025
1 min read
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Հարգելիներս, կտեղադրեմ նյութը, որը լսելուց հետո, կհասկանաք Երևանի ջրհեղեղի կապը մասսայական ծառահատումների հետ։ Ծառը համակարգ է, կենդանի օրգանիզմ, որի 50% ջուր է։ Նրանք ջրային հոսքերի հզոր կառավարիչներ են, իսկ իշխանությունը «հնձեց» կենտրոնի ծառերը։ Այսօրվա երևանյան պատկերը՝ հատված ծառերի պատիժն է ու պատգամը, որ ամեն կիսագրագետի պաշտոն չտաք։ Ստեղծված իրավիճակը համակարգային գերխնդիր է, որը ցավոք, միայն վատանալու է… Բժիշկին չլսելը, դեռ ոչ մի հիվանդատիրոջը օգուտ չի բերել»։




















