top of page

Իշխանության գալու ուրիշ նպատակ, քան մեր երկիրը փոխելն է, մենք չունենք. Նարեկ Կարապետյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 7 days ago
  • 1 min read


Ես չէի ցանկանա որևէ կասկած առաջացներ իմ խոսքը, բայց մի բան հաստատ կարող եմ ասել՝ ուրիշ նպատակ, քան մեր երկիրը փոխելն է, մենք չունենք: Այս մասին Տաշիր Արենայում՝ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի և համակիրների հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ ի պատասխան քաղաքացու հարցին, թե արդյոք իրենց իշխանության գալուց հետո վերջապես մեր երկրում գործելու է օրենքը:

«Այդ ճանապարհին մենք անելու ենք ամեն ինչ, որ երբ մենք չլինենք, ու լինի այլ իշխանություն՝ չկարողանան անել այն, ինչ հիմա են անում:

Ընդդիմությունները մինչև իշխանություն դառնալը մի հատկություն ունեն, միշտ ասում են, որ օրենք գործելու է, բայց հասնում են իշխանության, մի 2 տարի դիմանում են, հետո ամբողջ օրը դատավորներին հրահանգներ են տալիս»,- նշել է նա:

 
 
1/2571
bottom of page