top of page

Կվարացխելիան բացատրել է «Նապոլիից» հեռանալու և ՊՍԺ տեղափոխվելու իր որոշումը

Jan 18, 2025
1 min read

Վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան իտալական «Նապոլիից» տեղափոխվել է ՊՍԺ։ 23-ամյա ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականը։ Վրացի ֆուտբոլիստը «Նապոլիի»  կազմում հանդես է եկել 2022 թվականից։ Մամուլում տեղեկություններ կային, որ ֆրանսիական գրանդը Կվարացխելիային ձեռք է բերել 70 միլիոն եվրոյով՝ չհաշված բոնուսները։

Կվարացխելիան մեկնաբանել է «Նապոլիից» հեռանալու և ՊՍԺ տեղափոխվելու իր որոշումը.

«Նախագիծն ինձ համոզեց։ Ես գիտեմ, թե ինչի է ուզում հասնել ակումբը և ինչպես է այն աշխատում խաղացողների հետ: Այստեղ շատ մեծ խաղացողներ են հանդես եկել, ես երկար չմտածեցի, երբ հնարավորություն ունեցա գալ Փարիզ»։

 
 
1/2990
bottom of page