top of page

Նեյմարը, 12 տարի անց, նորից դաշտ է դուրս եկել Սանթոսի կազմում

Feb 6, 2025
1 min read

Վերջերս Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալից» «Սանթոս» վերադարձած հարձակվող Նեյմարը բրազիլական թիմի կազմում փոխարինման է դուրս եկել Campeonato Paulista-ի՝ «Բոտաֆոգոյի» դեմ հանդիպման երկրորդ խաղակեսում: Խաղն ավարտվել է 1։1 հաշվով։

Ֆուտբոլիստը վերադարձել է հարազատ ակումբ` 12 տարի անց։ Այս ընթացքում բրազիլացին հասցրել է 2014-ից 2017 թվականներին խաղալ «Բարսելոնայում», այնուհետև տեղափոխվել  է ՊՍԺ՝ դառնալով ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը (222 միլիոն եվրո), իսկ 2023 թվականին հարձակվողը միացել է «Ալ-Հիլալ»-ին։

Հիշեցնենք, որ հարձակվողը «Սանթոս» է տեղափոխվել այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

 
 
1/2990
bottom of page