top of page

Կան Նիկոլի դեմ պայքարողներ, որ գնում ԱԱԾ-ից որևէ մեկին հանդիպում են. Աննա Մկրտչյանը՝ ընդդիմադիր պայքարի չհաջողման մասին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 25, 2024
  • 1 min read
ree

Նիկոլի դեմ պայքարող մարդկանց մեջ կան մարդիկ, որոնք համարում են, որ Նիկոլի դեմ կարելի է պայքարել մի փողոցում, եւ մյուս փողոցում գնալ եւ նրա հեղինակազրկված ԱԱԾ-ից որեւէ մեկի հետ հանդիպել եւ իրենց անձնական հարցերը կարգավորել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, անդրադառնալով հարցին, թե ինչու ընդդիմությունը հաջողություններ չի գրանցում:

«Իրենց թվում է, որ ոստիկանությունը կարող է մի փողոցում ծեծի ու ջարդի Հայաստանի քաղաքացուն, էն մյուս փողոցում ինչ-որ մարդիկ, որ պայքարում են Նիկոլի դեմ, գնան եւ ադյ ոստիկանության սպաներին ինչ-որ կոմպլիմենտներ անեն՝ փորձելով իրենց համար ավելի կոմֆորտ իրավիճակ ստեղծել: Երբ Նիկոլի դեմ պայքարող մարդկանց շրջանակը կբյուրեղանա այնքան, որ ասյ կեղծիքի փոխարեն կլինի պայքարի վճռականություն՝ առանց Նիկոլին եւ իր ենթակառուցվածքներին առանձնացնելու,  այդ ժամանակ պայքարը, վստահաբար, կհաջողի»,-ասաց նա:

Աննա Մկրտչյանը հստակեցրեց, որ նկատի ունի բոլոր այն մարդկանց, որոնք իրենց համակեցությունը այս կամ այն կերպ պատկերացնում են: «Անուններով չեմ նշում, որովհետեւ ոչ թե պետք է այդ մարդկանց պրոպագանդել, եւս մեկ անգամ իմ շուրթերից հնչեցնելով իրենց անունը, այլ հակառակը, պետք է իրենց հանրային ու հասարակական դիսկուրսից դուրս մղել, որովհետեւ իրենք խանգարում են Նիկոլի դեմ իրական պայքարի ձեւավորմանը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

1/2409
bottom of page