top of page

Վրացի ֆուտբոլասերները ռեկորդ են սահմանել Երևանում

Mar 23, 2025
1 min read

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուները Երևանում արտասահմանցի երկրպագուների թվով ռեկորդ են սահմանել, հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը։

Նախկինում Հայաստանում ամենամեծ թվով արտասահմանցի ֆուտբոլասերներ եղել են 2022 թվականի հունիսի 14-ին՝ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի հանդիպմանը, երբ Հայաստանի հավաքականը խաղում էր Շոտլանդիայի հետ։ Այդ ժամանակ խաղին ներկա է եղել շուրջ 1,000 շոտլանդացի երկրպագու: Մինչդեռ մարտի 20-ին Վրաստան-Հայաստան հանդիպմանը 14,000 հանդիսական տեղավորող մարզադաշտում ընդհանուր առմամբ ներկա է եղել 3,000 վրացի երկրպագու, ինչը ռեկորդ է:

Բացի այդ, աղբյուրը նշում է, որ եթե չհաշվենք 2024 թվականի Եվրոպայի առաջնությունը, ապա Վրաստանի հավաքականի ընտրական փուլի ոչ մի արտագնա հանդիպման այսքան մեծ թվով վրացի երկրպագուներ չեն մասնակցել, ինչը նույնպես ռեկորդային է։

Հիշեցնենք, որ այսօր Թբիլիսիի Դինամո Արենայում ժամը 18:00-ին կայանալու է ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության B դիվիզիոնի ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆի Վրաստան-Հայաստան պատասխան հանդիպումը: Առաջին հանդիպումն ավարտվել էր մեր հավաքականի պարտությամբ՝ 3:0:

 
 
1/2990
bottom of page