top of page

Ցանկանում ենք «Ինտեր Մայամին» դարձնել աշխարհի խոշորագույն թիմերից մեկը. Մեսսի

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 26, 2024
  • 1 min read
ree

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է ամերիկյան ակումբի հավակնությունների մասին, որի կազմում հանդես է գալիս։

«Տիտղոսների նվաճումը կենսական նշանակություն ունի ակումբի զարգացման համար՝ հատկապես հաշվի առնելով, թե ինչպես է ձևավորվել մեր չեմպիոնական թիմը:

Հիանալի կլիներ հաղթել և շարունակել ոգևորությունը մեր ակումբի շուրջ: Մենք ցանկանում ենք շարունակել օգնել ակումբին զարգանալ: Մենք ցանկանում ենք ակումբը դարձնել MLS-ի և, հնարավորության դեպքում, աշխարհի խոշորագույն թիմերից մեկը»,- ասել է Մեսսին լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյին տված հարցազրույցում։

Մեսսին «Ինտեր Մայամիին» միացել է 2023 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։

bottom of page