top of page

«Քանի կա Նիկոլ, մեր փողոցներում դեռ շատ ենք տեսնելու Ադրբեջանի դրոշները». Լուսինե Հարոյան

Mar 3, 2025
1 min read

Հասարակական գործիչ Լուսինե Հարոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Որևէ դեպքում, որևէ ադրենալինի մեռած, անգամ որևէ մահապարտ ռիսկ չէր անի Ադրբեջանում հայկական դրոշով մեքենա քշել:Որովհետև շատ լավ գիտեն, որ եթե անգամ կենդանի մնան ու ոստիկանություն տարվեն, նրանց համար կսկսվի այնպիսի Դանթեական դժոխք՝ մինչև կյանքի վերջ, որ իրենք ուղղակի կերազեն մահվան մասին:Իսկ Հայաստանում թշնամի Ադրբեջանի դրոշով ֆռֆռալը բացարձակապես անվտանգ է, որովհետև Հայաստանը օկուպացված է ադրբեջանական նիկոլաիշխանության կողմից, և ադրբեջանական դրոշով ֆռֆռացողին ոչ միայն ոչինչ չի լինի, դեռ մի բան էլ գլուխը կշոյեն ու բաց կթողնեն ՀՀ ոստիկանությունից (դե հո հայ ցուցարար չէ, որ ջարդեն), իսկ ՀՀ ԱԱԾ-ն շատ արագ գործ կհարուցի իրենց բան ասողի վրա, ՀՀ Քննչականն էլ մի օրում գործը կուղարկի դատարան:Մենք դեռ շատ ենք տեսնելու Ադրբեջանի դրոշները մեր փողոցներում, որովհետև կա նիկոլ ու կան աշխատավարձաանասուն ՀՀ ուժային կառույցներ»:

 
 
1/2990
bottom of page