top of page

Կինն իննամյա երեխային տարել ու թողել է անտառում

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 20, 2024
  • 1 min read
ree

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Շոտլանդիայում։ Կինն ինամյա երեխային տարել ու թողել է անտառում, ապա փորձել վերացնել հետքերը։ Այս մասին գրում է  Mirror պարբերականը։

«31-ամյա Էշլի Մագքովերին  երեխային  տարել է գյուղ: Իմանալով, որ իր որդին վախենում է մթությունից, նրան  թողել է թավուտում՝  առանց ուտելիքի և ջրի՝ միայն կարճաթև վերնաշապիկով և տաբատով։ Այնուհետև նա գրել է իր հորը, որ ինքը չգիտի, թե որտեղ է երեխան, և որ ինքը նրան իջեցրել է փողոցի մեջտեղում, որպեսզի նա կարողանա հեծանիվով տուն գնալ: Տղայի որոնողական աշխատանքներին մասնակցել են մոտ 80 ոստիկաններ, ուղղաթիռ, լեռնային փրկարարներ,  առափնյա պահպանության աշխատակիցներ»,-նշում է աղբյուրը։

Վախեցած և ուժասպառ երեխային գտել է տեղի բնակիչներից մեկը,  երբ զբոսնում էր շան հետ։  Նա լացի ձայն է լսել, հետո տեսել արյունոտ երեխային, որի հագին ոչ կոշիկ կար, ոչ գուլպա։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։ Պարզվել է, որ թթվածնային քաղցի պակասի հետևանքով լուրջ հիվանդություն է ձեռք բերել, հիմա հաշմանդամի սայլակին է գամված։Փորձագետները պարզել են, որ անտառ տանելուց առաջ կինը երեխային թմրանյութ ու ալկոհոլ է տվել։Տղային հարցաքննել են  2023 թվականի նոյեմբերին, սակայն նա չի կարողացել ճշգրիտ հիշել, թե ինչպես է հայտնվել անտառում և ով է նրան այնտեղ բերել։ Կինն իրեն մեղավոր է ճանաչել։ Շոտլանդուհու դատավարությունը շարունակվում է։

1/2407
bottom of page