«Հայաստանում ամենահակապետական կառույցն այսօր իշխանությունն է»․ Դավիթ Սահակյանց
- Elen Hovsepyan

- Oct 18
- 1 min read

«Հայաստանում ամենահակապետական կառույցն այսօր իշխանությունն է»,- այս մասին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը։
«Այս իշխանության խոսքերը պետք է անտեսել, դրանց ետևում սարսափելի մասշտաբների հասնող սուտն է և կեղծիքը։ Չի կարելի հավատալ նրանց պնդումնեին ու փաստարկներին, պետք է պայքարել՝ հաշվի առնելով, որ այս իշխանությունը կեղծում է ամեն ինչ»,- ընդգծեց Սահակյանցը։
Նրա խոսքով՝ իշխանությունը նետվել է Եկեղեցին՝ վերջին սյունը քանդելու, բայց դա չի հաջողվելու նրանց․ «Հաղթանակների շարքը կսկվի այն պահին, երբ մենք կկանգնենք Եկեղեցու կողքին»։




















