top of page

«Ծառայելով մեկ հոգու քմահաճույքին՝ ծառայում եք այն թշնամուն, որը ձեր ընկերներին է սպանել, որի ձեռքերի վրա արյուն կա՝ ձեր ընկերների արյունը»․ Սրբազանը՝ ժողովրդի նկատմամբ ուժ կիրառող ոստիկաններին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 31, 2024
  • 1 min read
ree

«Ոստիկանությունը չի կարող ծառայել մեկ հոգու քմահաճույքին, որը ստորացված է թշնամու կողմից»,- խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ բիրտ ուժ կիրառող ոստիկաններին դիմելով՝ ասաց Բագրատ Սրբազանը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում։

«Դուք, ծառայելով նրան, ծառայում եք այն թշնամուն, որը ձեր ընկերներին է սպանել, որի ձեռքերի վրա արյուն կա՝ ձեր ընկերների արյունը։ Դուք սրա՛ մասին մտածեք։  Մեզ թշնամացրել են այս մարդիկ (իշխանությունները-խմբ․)։ Դրա՛ մասին մտածեք դուք։ Վտանգը ոչ թե մեզնից է, այլ ձեզ հրաման տվողներից՝ թե՛ բարոյապես, թե՛ իրավական իմաստով»,- ասաց Սրբազանը։


1/2414
bottom of page