top of page

«Համաձայն չեմ, որ Ադրբեջանին ընդամենը վերգետնյա ճանապարհ էր տրամադրվելու Մեղրիով»․ Թաթուլ Հակոբյան

Feb 1, 2025
1 min read

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Ֆեյսբուքի իր էջում, անդրադառնալով Մեղրիի տարբերակին, 8 կետով փաստեր ու մեկնաբանություններ է թողել:


Հարգարժան պատգամավորի այդ 8 կետերից մեծ մասին հետ համաձայն եմ, քանի որ, իրավամբ, փաստեր են:


Սակայն համաձայն չեմ պարոն Քոչարյանի երրորդ կետի հետ, որով, պատգամավորի խոսքերով, Ադրբեջանին ընդամենը վերգետնյա ճանապարհ (էստակադա) էր տրամադրվելու Մեղրիով:


Ես կարող եմ պարոն Քոչարյանին ցույց տալ մի քանի փաստաթղթեր, ի դեպ, դրանք ինքն էլ կարող է ձեռք բերել ՀՀ ԱԳՆ-ից, որոնք ցույց են տալիս, որ բանակցային հետագա փուլերում՝ 2001-ին, Հայաստանը գնացել է էլ ավելի փոխզիջումների՝ համաձայնվելով, որ Հայաստանի տարածքը նեղանա 8 մետրով, ուղղակի մեջբերում ՝ Armenia’s territory would be shortened at 8 meters.


Բնական է, խոսքը վերաբերում է Արաքսի ափին:


Պարոն Քոչարյանի 8 կետերից 7-ի հետ հարյուր տոկոսով կամ գրեթե հարյուր տոկոսով համաձայն եմ»։

 
 
1/2990
bottom of page