top of page

Անդրեն նշում է 47-ամյակը. Ամենաթանկ մարդկանց միշտ գրկելու հնարավորություն ունենանք

  • 1 day ago
  • 1 min read


Սիրված երգիչ Անդրեն այսօր նշում է տարեդարձը։

Նա մի քանի լուսանկար է հրապարակել սոցիալական ցանցի իր էջերում ու գրել.

«Այսօր իմ ծննդյան օրն է…

Եվ այս տարի ամենաշատը շնորհակալ եմ։

Շնորհակալ եմ Աստծուն՝ ապրելու, պայքարելու, սիրելու և երբեք չհանձնվելու ուժի համար։ Շնորհակալ եմ ընտանիքիս, ընկերներիս, իմ հանդիսատեսին ու բոլոր նրանց, ովքեր եղել են կողքիս ոչ միայն ուրախ, այլև դժվար օրերին։

Կյանքը միշտ չէ, որ հեշտ է եղել, բայց այն ինձ սովորեցրել է գնահատել ամեն մի օրը, ամեն մի ժպիտը և ամեն մի անկեղծ մարդուն։

Այս նոր տարում միայն մեկ ցանկություն ունեմ՝ թող սերը, խաղաղությունն ու բարությունը երբեք չպակասեն մեր կյանքից, իսկ ամենաթանկ մարդկանց միշտ գրկելու հնարավորություն ունենանք։ Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ՝ ձեր ջերմ խոսքերի, սիրո և բարեմաղթանքների համար։ Դրանք ինձ համար իսկապես մեծ արժեք ունեն»։

Հայտնի հայ երգիչ Անդրեն (Անդրեյ Սերգեյի Հովնանյանը) ծնվել է 1979 թվականի հուլիսի 8-ին, Ստեփանակերտում։ Նա հայտնի է դարձել 2000-ականներին և եղել է առաջին արտիստը, ով 2006 թվականին ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթում։

 
 
1/2825
bottom of page