top of page

ՍԴ-ն որոշեց, որ ես ու Վլադիմիր Վարդանյանը չենք մասնակցելու նիստին, բայց ուշիուշով կհետևեմ. Արտակ Զեյնալյան

  • 2 days ago
  • 1 min read


Սահմանադրական դատարանի որոշումն է եղել իմ և Վլադիմիր Վարդանյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ։ Այս մասին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իր որոշումն է եղել՝ չմասնակցել ՍԴ-ի՝ ընտրությունների արդյունքների վիճարկմանը վերաբերող նիստին։

Ճշտող հարցին՝ արդյոք ինքը համաձայն է ՍԴ-ի այդ որոշմանը և կարծում է, որ իր չմասնակցելը ճիշտ է, Զեյնալյանը միայն կրկնեց, որ դա ՍԴ-ի որոշումն է։

Ինչ վերաբերում է ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանին, Զեյնալյանն ասաց. «Քննարկվել է Սեդա Սաֆարյանի անհնարինության հարցը և մերժվել է։ Իսկ ես հետևելու եմ նիստին, ուշ-ուշով»։

Նշենք, որ այսօր ՍԴ-ն քննարկելու է 7 քաղաքական ուժերի դիմումները, որոնք հիմնականում վերաբերում է ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելուն։

 
 
1/2806
bottom of page