top of page

Նա հայրենիքի նվիրյալ էր, զինվորագրված՝ իր գործին․ պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը՝ Սրապիոնյանի մասին

Aug 23, 2024
1 min read

«Նա տեսակ էր և այդ տեսակը կարիք ունի քնքուշ վերաբերմունքի։ Մենք այդպես չենք վարվում։ Տեսակ, որը զարդարում մեր շրջապատը։ Ո՞վ է կարդալու Սիամանթո համալսարանում։ Նա հայրենիքի նվիրյալ էր և զինվորագրված էր իր գործին, մեր գործին և  հայոց գործին, որը, հավատացնում եմ՝ հաղթանակով է պսակվելու»,- այս մասին  գրականագետ Սերժ Սրապիոնյանի հոգեհանգիստի արարողության ժամանակ ասաց  ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։

Նշենք, որ  Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունենում գրականագետ Սերժ Սրապիոնյանի հոգեհանգիստի արարողությունը։  Սրապիոնյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա  օգոստոսի 24-ին, ժամը 12:00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։

1/2990
bottom of page