Քորթնի Քարդաշյանը երկրպագուներին ուրախացրել է համարձակ կերպարով
- Elen Hovsepyan

- Sep 2, 2024
- 1 min read

Քորթնի Քարդաշյանն իր 221 մլն երկրպագուներին ուրախացրել է համարձակ կերպարով՝ նոր լուսանկարներ հրապարակելով Instagram-ում։

Ռեալիթի-շոուի 45-ամյա աստղը հրապարակել է լուսանկարներ, որոնցում կարճ շրջազգեստով նստած է աթոռին՝ ցուցադրելով իր գեղեցիկ ոտքերը։ Նա լուսանկարը մակագրել է Սաբրինա Քարպենտերի հիթի՝ Espresso-ի «My give a f**ks are on vacationnnnn»-ի տողով։

Անցած շաբաթ Քորթնին եւ նրա ամուսինը՝ Blink-182-ի ռոքեր Թրեւիս Բարքերը, Ռեդինգում մասնակցել են բրիտանական ամենամյա երաժշտական փառատոնին։




















