Արարատ Միրզոյանը Մոսկվայում հանդիպում կունենա Լավրովի հետ
Jan 20, 2025
1 min read

Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։ Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։




















