top of page

Կիրանցիները մտել են Փաշինյանի հետ հանդիպման. հանդիպմանը մասնակցում են նաեւ Գնել Սանոսյանը եւ Տավուշի մարզպետը

Apr 29, 2024
1 min read

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման եկած կիրանցիները արդեն մտել են կառավարություն:

Ինչպես փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը, նրանք հրաժարվեցին պատասխանել լրագրողների հարցին:

Կիրանցիների հետ հանդիպման է եկել նաեւ Կիրանցի վարչական շրջանի ղեկավար Կամո Շահինյանը:

Նշենք, որ ավելի վաղ Կառավարության շենք եկավ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, որը նույնպես չպատասխանեց լրագրողների հարցին, ավելի վաղ կառավարություն էր եկել Տավուշի մարպետ Հայկ Ղալումյանը:

Կառավարության ետնամուտքի մոտ նաեւմեծ թվով ոստիկաններ են ծառայություն իրականացնում:

1/2990
bottom of page