Բժիշկները պայքարում են խոշոր ավտովթարից տուժած քաղաքացիների կյանքերի համար
- Elen Hovsepyan

- Oct 20, 2024
- 1 min read

Հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Մարիամ Մ.-ն իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Երևան ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային վահանակի սյանը, առաջ ընթացել, բախվել ծառին, ապա դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել «Լահմաջո» գովազդային ցուցանակի մոտ։
Վթարի հետևանքով Մարիամ Մ.-ն, նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 32-ամյա Զավեն Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, նշված «Լահմաջո» օբյեկտի աշխատակիցները։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք»,-հայկտնում է shamshyan.com-ը։




















