top of page

ՀՀ-ի ապագան, անվտանգությունը ՌԴ-ի հետ լավ հարաբերություններ ունենալն է. տոնական երթ ՝ նվիրված Երևանի բերդի գրավման 197-ամյակին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 20, 2024
  • 1 min read
ree

Երևանում այսօր անցկացվեց տոնական երթ, ապա միջոցառում ՝ նվիրված Երևանի բերդի գրավման 197-ամյակին։

«Երևանի բերդի ազատագրումը համարվում է հայ-ռուսական բարեկամության պատմության լավագույն օրինակ»,-տոնական միջոցառման ժամանակ հայտարարեց միջոցառման կազմակերպիչներից  ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը։  

Նա տեղեկացրեց, որ մինչ երթի անցակացումը, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը համակիրների հետ ծաղկեպսակ է խոնարհել ամրոցի ազատագրման գործում մեծ ներդրում ունեցած գեներալ Իվան Պասկևիչի կիսանդրու մոտ։  

Ըստ նրա՝ երթից հետո Զաքյան 10-ի հարակից տարածքում կանցկացվի տոնական միջոցառում՝ նվիրված հայ-ռուսական բարեկամության պատմությանը։

Ղազարյանն անդրադառնալով հայ-ռուսական ներկա հարաբերությունների մակարդակին՝ հաստատեց, այո այսօր քան երբևէ այդ հարաբերությունները սրընթաց անկում է արձանագրում, որը փորձում է մշտապես խարխրել Արևմուտքը և որոնց ականջալուր են լինում ներկա իշխանությունները՝ օր օրի վատացնելով հայ-ռուսական հարեբերությունները։

«Բայց հայամետ ուժերի խնդիրն է, ովքեր գտնում են, որ ՀՀ-ի ապագան, անվտանգությունը  ՌԴ-ի հետ լավ հարաբերություններ ունենալն է, ոչ թե միայն եղածը պահելը, այլ ավելի զարգացնելը բոլոր ուղղություններով»,-ասաց նա։

1/2411
bottom of page