top of page

«Իշխանությունները ոչ միայն Ալիևից են վախենում, այլ մի պարզ ադրբեջանուհուց»․ Թաթուլ Հակոբյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 26, 2024
  • 1 min read
ree

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի իշխանությունները ոչ միայն Ալիևից են վախենում, այլ մի պարզ ադրբեջանուհուց: Փոխարենը, երկրի ներսում ասլան են կտրել:


Ուրեմն, Վրաստանի քաղաքացի այս ադրբեջանուհին, որը հայտնի է մարդու իրավունքների պաշտպանության հարցերում և քաղհասարակության մեջ, եղել է այն օդանավում, որը վայրէջք է կատարել Երևանում՝ Թբիլիսիի փոխարեն, վատ եղանակային պայմանների պատճառով:


Նրան թույլ չեն տվել դուրս գալ օդանավից՝ իր ազգության պատճառով, կրկնեմ, նա Վրաստանի քաղաքացի ադրբեջանուհի է:


Հիմա դուք, ՀՀ իշխանություններ, ինչով եք տարբերվում Ալիևից կամ Պուտինից:


Ամոթ չի՞:


Ինչ վտանգ է ներկայացնում այս ադրբեջանուհին:


Իրականում, այս ադրբեջանուհին խիզախ է, քանի որ չի վախեցել դուրս գալ օդանավից, իսկ այ նրանք, ովքեր դա թույլ չեն տվել, վախկոտներ են:


Հիմա եթե ռուսները մնացած լինեին Զվարթնոցում, մեղքը կդնեիք ռուսների վրա»։

1/2407
bottom of page