top of page

Պուտինը պետական այցով ժամանել է Աստանա

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 27, 2024
  • 1 min read
ree

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ղազախստան: Օդանավակայանում նրան դիմավորել է նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը:

Աստանայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գտնվելու և ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում ներդրվելու են անվտանգության ուժեղացված միջոցառումներ՝ ներառյալ ռազմական ինքնաթիռների և զրահատեխնիկայի օգտագործումը։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է Ղազախստանի մայրաքաղաքի վարչակազմը՝ հանրապետության պետական անվտանգության ծառայությանը հղումով։

«Միջոցառումները ենթադրում են Ղազախստանի Հանրապետության հատուկ պետական, իրավապահ մարմինների և զինված ուժերի ռեսուրսների, այդ թվում՝ ռազմական ավիացիայի և տեխնիկայի կիրառում»,- ասվում է հաղորդագրության մեջ։Բացի այդ, նոյեմբերի 28-ին տրանսպորտային միջոցների տեղաշարժի ժամանակավոր սահմանափակումներ են մտցվելու մայրաքաղաքի փողոցների որոշ հատվածներում «օտարերկրյա պետությունների ղեկավարների մասնակցությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի անցկացման կապակցությամբ»։ Պուտինը պետական այցը Ղազախստան կսկսի նոյեմբերի 27-ին։ Աստանայում երկօրյա աշխատանքի ընթացքում ռուսական պետության ղեկավարը բանակցություններ կվարի երկու երկրների փոխգործակցության զարգացման շուրջ և կմասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին։ 

1/2407
bottom of page