top of page

Երևանի 2 վարչական շրջանում և 4 մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 days ago
  • 1 min read


«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`


Երևանի Աջափնյակ վարչական շրջան ՝

10:00-16:00 Ռ․Մելիքյան և Չուխաջյան փողոցներ մասնակի, Առաքելյան փողոց 66, 68, 70 շենքեր, Հակոբյանց փողոց մասնակի,


Երևանի Էրեբունի վարչական շրջան ՝

10:00-16:00 Նար Դոսի փողոց 1 շենք, Զավարյան փողոց 1Ա, 2, 6 շենքեր և ոչ բնակիչ- բաժանորդներ,


Արարատի մարզի՝

11:00-14:30 Ոստան գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-16:00 Ուրցաձոր, Դաշտաքար և Շաղափ գյուղեր,


Կոտայքի մարզի՝

11:00-17:00 Աբովյան քաղաք՝ «Աբովյան քաղաքի շախմատի դպրոց» ՀՈԱԿ, «Երևան Սիթի» սուպերմարկետ, «Սիրիուս» թաղամասի թիվ 4 հանրակացարան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,


Գեղարքունիքի մարզի՝

11:00-12:30 Ծակքար բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

13:00-13:30 Գեղհովիտ բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,


Տավուշի մարզի՝

11:00-14:00 Դիտավան գյուղ:


Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:


«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

 
 
1/2519
bottom of page