top of page

Բռնցքամարտի պատանիների ԵԱ-ում Հայաստանի հավաքականը 3 ոսկե մեդալ է նվաճել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 1, 2024
  • 1 min read
ree

Բոսնիա և Հերցոգովինայում կայացած բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը 3 ոսկե, 6 արծաթե և 1 բրոնզե մեդալով 38 երկրների մրցակցությունում թիմային պայքարում 2-րդն է։

Բռնցքամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ, տղաների ստուգատեսում մեր 13 մարզիկներից 8-ը մեդալակիր են։ Աղջիկների մրցակցությունում ունեինք 4 մարզուհի, որից 2-ը բարձրացել են պատվո հարթակ։

Ոսկե մեդալ են նվաճել 48 կգ Համեստ Աֆրիկյանը (48 կգ),  Սիմոն Սիմոնյանը (48 կգ),   Սամվել Սիրամարգյանը (75 կգ), արծաթե մեդալակիր են՝  Սյուզաննա Իշխանյան, Առնո Դարչինյան,  Տիգրան Հովսեփյան, Մարտին Սահակյան, Ալեքս Պետրոսյան, Արտյոմ Ստեփանյան, բրոնզե մեդալակիր՝  Հրաչ Խաչատրյան։ 

1/2408
bottom of page