«Ինչպե՞ս այս գլխից ասենք՝ ինչ ենք անելու»․ Արթուր Հովհաննիսյանը՝ ԵՄ անդամակցության ստորագրահավաքի մասին
- Elen Hovsepyan

- Oct 25, 2024
- 1 min read

«Տեղյակ ենք, որ գործընթացներ ընթանում են, կան հավաքված ստորագրություններ, և երբ հարցը կգա խորհրդարան, այդ ժամանակ մեր դիրքորոշումը կհայտնենք»,- այս մասին ԱԺ ճեպազրույցի ընթացքում նշեց ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ եվրոպամետ ուժերն արդեն հավաքել են անհրաժեշտ ստորագրություններ ԵՄ-ին անդամակցելու հարցը Խորհրդարան բերելու համար, և հարցին՝ եթե սահմանված ժամկետներում հարցը ներկայացվի խորհրդարան, ՔՊ-ն ի՞նչ դիրքորոշում կհայտնի։
ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հավելեց․ «Մենք՝ ԱԺ պատգմավորներս հարցերին անդրադառնաում ենք, երբ որ գալիս են ԱԺ օրակարգ, մեր խմբակցությունը այդ հարցը չի քննարկել, քանի որ այն չի գտնվում ԱԺ օրակարգում, կգա ԱԺ տիրույթ, կքննարկենք․․․ Քանի դեռ փաստաթղթի բովանդակությանը ծանոթ չենք, ինչպես այս գլխից ասենք՝ ինչ ենք անելու»։




















