top of page

Կոտայքի մարզում 17-ամյա տղան դանակահարել է հասակակցին

Jun 17, 2025
1 min read

Հունիսի 13-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ոստիկանությունը պարզել է, որ հունիսի 13-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Կոտայք գյուղի վարչական տարածքում գործող «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում անհիմն պատճառով ծագած վիճաբանության ժամանակ 17-ամյա Հ․ Ղ-ն դանակով հարվածել է 17-ամյա Գ․ Հ-ի կրծքավանդակին։


Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, հաջորդ օրը՝ ժամը 22։45-ի սահմաններում տուժածը «կրծքավանդակի ձախ շրջանի կտրած-ծակած վերք, ձախակողմյան պնևմոթորաքս» ախտորոշմամբ ոստիկանների ու աշխատակիցների ուղեկցությամբ տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։


Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս Հ․ Ղ-ն հունիսի 14-ին վերը նշված հանցագործությունը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին և խոստովանել կատարվածը, ինչպես նաև ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող գաղտնի փականով ծալովի դանակը։


Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել։

 
 
1/2990
bottom of page