Հայաստանի քաղաքական դաշտն հիմնականում բաղկացած է կերակուրին և սեքսին առաջնահերթություն տվողներից. Ստեփան Դանիելյան
- Elen Hovsepyan

- Oct 29, 2024
- 1 min read

Մարդիկ, ըստ իրենց ձգտումների ու կենսական կոչման, տարբեր աստիճանակարգերում են գտնվում։ Այս մասին իր էջում գրել է Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Կենսակերպի ինչ առաջնահերթություններ կան.
1-ին աստիճան. կերակուր և սեքս,
2-րդ աստիճան. փող և հարստություն
3-րդ աստիճան. փառք և ճանաչում,
4-րդ աստիճան. գիտելիք,
5-րդ աստիճան. գոյության իմաստի ճանաչում։
Ազգերի ճակատագիրը փոխկապակցված են նրան, թե ընտրախավում ու կառավարիչների շրջանում որ աստիճանակարգի անգամներ են որոշում ընդունում։
Հայաստանի քաղաքական դաշտն հիմնականում բաղկացած է 1-ին, և 2-րդ խմբի անձանցից, երբեմն, հազվադեպ, հանդիպում են երրորդ խմբի ներկայացուցիչներ։
4-րդ խմբի թեկուզ փոքրիկ, շատ փոքրիկ, ներկայությունը կարող է Հայաստանին առաջ մղել, բայց կարող ենք, թեկուզ, 3-րդ խմբով մի կերպ յոլա գնալ, դա էլ է մեզ համար ճոխություն»։




















