top of page

Խուզարկություն՝ Վարդենիսի քաղաքապետարանում, կան ձերբակալվածներ

Mar 27, 2025
1 min read

Իրավապահները երեկ երեկոյան խուզարկել են Վարդենիսի քաղաքապետարանն ու համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի տունը:

Արդեն այսօր համայնքապետարանի երեք աշխատակիցներ կալանավորվել են: «Ազատության» տեղեկություններով՝ Խաչատրյանը կալանավորվածների թվում չէ:

Հակակոռուպցիոն կոմիտեից «Ազատությանը» փոխանցել են՝ քննչական գործողություններ են կատարվել, հարուցված քրեական գործն էլ վերաբերում է կաշառք տալուն ու ստանալուն։

Լրատվականին չի հաջողվում կապ հաստատել Վարդենիսի քաղաքապետի հետ։

 
 
1/2990
bottom of page