top of page

Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է համագործակցել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործի շրջանակում

Dec 17, 2024
1 min read

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններին հրավիրել է համագործակցել Արցախի՝ Բաքվում կալանքի տակ գտնվող նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործով:«Ղեկավարվելով սույն քննչական գործի շրջանակում կասկածվող բազմաթիվ անձանց, ինչպես նաև վկաների՝ Հայաստանի տարածքում գտնվելու լուրջ պատճառներով՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններին համագործակցության հրավեր է անում»,- ասվում է հաղորդագրության մեջ։Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նաև հայտնել է, որ օկուպացված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ  քրեական գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել օկուպացված Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարներից 15-ի նկատմամբ: 2023 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած զանգվածային ռազմական ագրեսիայի հետևանքով նրանք ապօրինաբար կալանավորվել են, տարվել Բաքու։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ ու խմբավորումներ ստեղծելու, ահաբեկչության նպատակով վարժանքներ անցկացնելու համար։Այժմ Բաքվում ապօրինի կալանքի տակ են պահվում նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը:

 
 
1/2990
bottom of page