top of page

Կյանքից հեռացել է բանաստեղծ, մանկագիր Նիկոլայ Շահնազարյանը

Sep 20, 2024
1 min read

Կյանքից հեռացել է բանաստեղծ, արձակագիր, մանկագիր, թարգմանիչ, ՀԳՄ անդամ Նիկոլայ Շահնազարյանը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի գրողների միությունից։

Նիկոլայ Շահնազարյանը հեղինակ է բանաստեղծությունների, աֆորիզմների, խոհերի, խորհրդածությունների ժողովածուների, ինչպես նաև մեթոդամանկավարժական գրքերի:

Նա արժանացել է մի շարք գրական և մանկավարժական պարգևների:

1/2990
bottom of page