Հիմնավոր կասկած կա՝ կանոնակարգը միտված է հետագայում արդարացնելու հերթական հակապետական զիջումները. Հայկ Մամիջանյան
- Elen Hovsepyan

- Oct 22, 2024
- 1 min read

Հիմնավոր կասկած կա՝ կանոնակարգը միտված է հետագայում արդարացնելու հերթական հակապետական զիջումները: Այս մասին ԱԺ-ում, ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման հարցի քննարկման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Հաշվի առնելով դա ու այն փաստը, որ ՍԴ-ն որոշման մեջ բացարձակ հարցին չվերաբերող մեկնաբանություն է ներկայացրել, հիմնավոր կասկած է առաջանում, որ սույն գործողությունները միտված են հետագայում ծառայելու որպես հերթական հակապետական զիջումների արդարացում: Հենց այդ ու մի շարք այլ պաճառներով «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մանսկցել ու չի մասնակցելու կանոնակարգի քննարկմանն ու քվերակությանը»,- ասաց նա:
Մամիջանյանն ասաց, որ դիրքորոշման վերաբերյալ առավել մանրամասն կներկայացնեն ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարության մեջ, որը կտարածեն այսօր:




















