«Չունեմ մտավախություն, որ Ադրբեջանը չի վավերացնի»․ Մհեր Գրիգորյան
- Elen Hovsepyan

- Oct 21, 2024
- 1 min read

«Գործընթացը սինխրոն ընթանում է, ուղղակի չգիտեմ, թե որ փուլում է Ադրբեջանում գործընթացը։ Ստորագրման պահին ու ստորագրման տրամաբանությունը ենթադրում է, որ սինխրոն պետք է լինի գործընթացը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի վավերացման գործընթացին։ Այն հարցին, թե «մտավախություն չկա՞, որ իրենք չեն վավերացնի, կձգձգեն», Գրիգորյանը պատասխանեց․ «Ես չունեմ նման մտավախություն»։




















