Խոշոր հրդեհ՝ Իսակովի պողոտայի «Դոմուս»-ում
- Elen Hovsepyan

- Oct 7, 2024
- 1 min read

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12․57-ին, ՆԳՆ ՓԾ 911 ՃԿԱԿ ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայի գտնվող խանութներից մեկի պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել։Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարտական 6 հաշվարկ, ՃԿԱԿ, ՀՓԱԿ, ԲԱՎ հերթապահ խմբերը և հերթապահ հոգեբանը։
Նախնական տեղեկություններով, այրվում է «Դոմուս»-ի շենքը:




















