«Խաղաղության համաձայնագրի հիմնական կետերը՝ ըստ տրամաբանության»․ Էդգար Ղազարյան
- Elen Hovsepyan

- Nov 15, 2024
- 2 min read

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գաղտնազերծում․Համադրելով 2021 թվականից ընթացող հայ-ադրբեջանական շփումների ընթացքում Ադրբեջանի նախագահի, արտաքին գործերի նախարարի և այլ բարձրաստիճան և լիազորված պաշտոնատար անձանց հայտարարությունները, ինչպես նաև Հայաստանի վարչապետի, Արտաքին գործերի նախարարի, Ազգային ժողովի նախագահի, Անվտանգության խորհրդի քարտուղարի և այլ պաշտոնյաների արձագանքներն ու հրապարակային ելույթները, տրամաբանորեն հնարավոր է առանձնացնել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի հիմնական կետերը, որոնք Հայաստանի իշխանությունները գաղտնի են պահում՝ միաժամանակ խոսելով դրանց համաձայնեցված լինելու մասին։1. Դիվանագիտական հարաբերությունների հաստատում2. Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունում՝ հրաժարվելով Անկախության հռչակագրից, դրան որևէ հղումից և հիշատակումից3. Միջազգային դատարաններ Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցերից հրաժարում և նոր հացեր չներկայացնելու պարտավորություն4. Ադրբեջանին ռազմական տուրքի և բոլոր պատերազմների ընթացքում պատճառված վնասների նյութական կամ տարածքային փոխհատուցում5. Հայաստանում ադրբեջանցիներով բնակեցում, նրանց անվտանգության երաշխավորում (նաև երրորդ երկրների մասնակցությամբ), նրանց փոխհատուցումների վճարում6. Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեության դադարեցում կամ դրանց փոխարինում Թուրքիայի ներկայացուցիչներով7. Արցախյան պատերազմների մասնակիցների, հատկապես աչքի ընկած ռազմական և քաղաքական գործիչների պատասխանատվության ենթարկում՝ Ադրբեջանի պահանջով որոշներին իրենց հանձնում8. Չորս անկլավային տարածքների (3-ը Տավուշում, 1-ը՝ Արարատում, հանձնում Ադրբեջանին՝ առանց Արծվաշենի խնդրին անդրադառնալու)9. Սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա ադրբեջանական պահանջներով՝ ներկայում օկուպացված տարածքների պահպանմամբ10. Զինված ուժերի հեռացում պետական սահմանից՝ սահմանի պահպանությունը թողնելով բացառապես ԱԱԾ սահմանապահ զորքերին11. Սահմանի հայկական հատվածում որոշակի խորությամբ չեզոք և ապառազմականացված գոտու ստեղծում, որը ներառելու է նաև հայկական բնակավայրեր և մշակովի հողատարածքներ12. Ադրբեջանը Նախիջևանի կապող միջանցքի տրամադրում՝ առնվազն մեկ երկաթգծով և երկու ավտոմոբիլային ճանապարհներով՝ առանց սահմանային և մաքսային որևէ հսկողության13. Հայաստանի զինաթափում և ապառազմականացում։ Զինված ուժերի մարտական ստորաբաժանումների լուծարում14. Նոր սպառազինությունների ձեռքբերումից հրաժարում15. Բոլոր ռազմական կազմակերպություններից, դաշինքներից և երկկողմ պայմանագրերից հրաժարում16. Սահմանային գետերի և Ադրբեջան հասնող այլ գետերի նկատմամբ ադրբեջանական բնապահպանական վերահսկողության հաստատում, նրանց պահանջների կատարում17. Հանքարդյունաբերության դադարեցում (Զանգեզուրի կոմբինատի, Սոթքի ոսկու հանքավայրի, Ամուլսարի ոսկու հանքավայրի, Ախթալայի հանքավայրերի և այլն) գործունեության դադարեցում և դրանց երբևէ չշահագործելու վերաբերյալ պարտավորությունների ստանձնում18. Սևանա լճի նկատմամբ ադրբեջանական վերահսկողություն, ադրբեջանական իշխանությունների ֆիզիկական հասանելիություն Սևանա լճին և դրա պաշարների համատեղ կառավարում19. Մեծամորի ատոմակայանի փակում»։




















