top of page

«Պատրաստ ենք Ասադի հետ բանակցել հենց վաղվանից». թուրքամետ ուժերի առաջնորդ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Dec 2, 2024
  • 1 min read
ree

Սիրիական ընդդիմության ուժերի ազգային կոալիցիան, որը միավորում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին ընդդիմացող խմբավորումները և իրականում հովանավորվում է Թուրքիայից, պատրաստ է Ասադի հետ բանակցել «նույնիսկ վաղը», բայց չի դադարեցնի հարձակումը, քանի դեռ երկրում քաղաքական անցում տեղի չի ունեցել, հայտարարել է կոալիցիայի առաջնորդ Հադի ալ-Բահրան: Այս մասին հայտնել է թուրքական A Haber հեռուստաալիքը:

«Մենք կանգ չենք առնելու այնքան ժամանակ, քանի դեռ ռեժիմը չի միացել ՄԱԿ-ի գործընթացին և քաղաքական անցման գործընթացին։ Մենք պատրաստ ենք բանակցությունների նույնիսկ վաղվանից»,- ասել է նա։

Միաժամանակ սիրիական հրամանատարությունը պնդում է, որ բանակն սկսել է առաջխաղացումը Հալեպ, Իդլիբ և Համա նահանգներում՝ ապստամբ ուժերին դուրս մղելու նպատակով։

Բացի այդ, Սիրիան, Թուրքիան և Իրանը շարունակում են փորձել իրավիճակը կարգավորել դիվանագիտական ​​ճանապարհով։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին այսօր ժամանել է Անկարա, ով ավելի վաղ այցելել էր Դամասկոս։ Մոսկվան կապեր է պահպանում Թեհրանի և Անկարայի հետ՝ կապված Սիրիայում տիրող իրավիճակի հետ, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

1/2407
bottom of page