top of page

Կիլիանն իրեն լավ է զգում, այս ընդմիջումն օգնեց նրան. Անչելոտին՝ Մբապեի մասին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 18, 2024
  • 1 min read
ree

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է թիմի հարձակվող Կիլիան Մբապեի մասին: Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Մբապեն մեղադրվում է բռնաբարության մեջ։

«Նրա մոտ ամեն ինչ կարգին է: Նա օգտվեց դադարից՝ իր վիճակը բարելավելու համար։ Կիլիանը երջանիկ է, անհամբեր սպասում է վաղը վերադառնալուն և ցանկանում է կարևոր լինել թիմի համար: Այս 15 օրվա ընդմիջումը նրան շատ օգնեց»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։

Մբապեն «Ռեալին» է միացել նախորդ ամառ: Նախկինում հարձակվողը հանդես է եկել «Պարի Սեն Ժերմենում»:

1/2411
bottom of page