top of page

«Կոնսերվատորիայի այգին վերադարձավ քաղաքապետարանի լիազորության ներքո»․ Տիգրան Ավինյան

Oct 20, 2025
1 min read

«Բոլոր դատական ատյաններն անցնելով՝ Կոնսերվատորիայի այգին վերջապես վերադարձավ քաղաքապետարանի լիազորության ներքո»,- գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հանձնարարելով նախևառաջ սկսել մաքրման աշխատանքներ։ «Դիտարկենք նաև բոլոր այն առաջարկները, որոնք ունեցել ենք այգու վերակառուցման, կանաչապատման համար։ Ամենակարևոր այգիներից մեկն է, որը գտնվում էր շատ վատ վիճակում»,- ասաց Ավինյանը։

 
 
1/2990
bottom of page