top of page

Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է. բժիշկները նրա վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր

Jan 10, 2025
2 min read

Ռեժիսոր և հեռուստահաղորդավար ՏիգրանՔեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջէ։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրակինը՝ Մարգարիտա Սիմոնյանը։ Նա հիշեցրել է, որՔեոսայանը երկար ժամանակ սրտի հետ կապվածխնդիրներ ուներ, գրում է Газета.Ru-ն։

«Ամուսինս՝ Տիգրան Քեոսայանը, վերապրել էկլինիկական մահը և գտնվում է կոմայի մեջ։«Ինչպես շատերը գիտեն, նա վաղուց շատ հիվանդսիրտ ունի»,- գրել է Սիմոնյանը։

Նա նաև պատմել է, որ երկու տարի առաջՔեոսայանի մայրը կորցրել է ավագ որդուն՝ 61-ամյաԴավիթին և շատ դժվարությամբ է դիմանումՏիգրանի հիվանդությանը։ Սիմոնյանն իրհետևորդներին խնդրել է աղոթել ամուսնուառողջության համար։

Հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը«Արյունոտ լեդի» Telegram-ի եթերում հայտնել է, որՍիմոնյանն ամեն օր գնում է ամուսնունհիվանդանոց տեսնելու և շատ ժամանակ էանցկացնում նրա հետ։

«Եվ այս ամենը տեղի է ունենում, ցավոք, բավականին երկար ժամանակ։ Թող կյանքը հաղթիմահին»,- գրել է Սոբչակը։

Ինչպես հայտնում է Baza Telegram ալիքը, 59-ամյառեժիսորը հիվանդանոցում է գտնվում դեկտեմբերիվերջից, և բժիշկները նրա վիճակը գնահատում ենծայրահեղ ծանր։

Ըստ kp.ru կայքի՝ 2008 թվականին Քեոսայանըստենտավորում է անցել՝ զարկերակի մեջ հատուկկարկաս է մտցվել, որն ապահովում արյան նորմալհոսք։ Սակայն երկու տարի անց սրտի հետկապված խնդիրները վերադարձել են. 2010 թվականի հունիսի վերջին ռեժիսորը սրտամկանիինֆարկտ է տարել։ Այնուհետև «Էխո Մոսկվի» ռադիոկայանը հայտնել է, որ Քեոսայանն իրեն վատէ զգացել դեռ հունիսի կեսերին և կապվել էԲուկալևի անվան գիտահետազոտականինստիտուտի բժիշկների հետ: Վիրահատությունըհաջողությամբ իրականացվել է հունիսի 29-ին։

Լրատվամիջոցները հայտնել են, որ Քեոսայանըսրտի երկու կաթված է ստացել, սակայն ինքնպնդել է, որ դրանց թիվը 3-ն է եղել:

«Ես 50-ն անց տղամարդ եմ, երեք սրտի կաթվածով, յոթ ստենտով, սրտի կարդիոխթանիչով», - ասել էհաղորդավարը 2022 թվականին տվածհարցազրույցում:

Նույն հարցազրույցում Քեոսայանը խոստովանել է, որ իր առողջությունը, ի թիվս այլ բաների, խաթարվել է «Խեղճ Սաշա» ֆիլմի նկարահանմանպատճառով. անհնար էր լիամետրաժ ֆիլմնկարահանել 18 օրում։ Նկարահանումներըսկսեցինք սեպտեմբերի 18-ին, իսկ ֆիլմիպրեմիերան տեղի ունեցավ դեկտեմբերի 27-ին: Նկարահանել ենք 22 ժամ։ Հետո ես գնացի[սրտաբան] Եվգենի Իվանովիչ Չազովի մոտ՝նախասրտերի ֆիբրիլյացիայով»։

Իսկ դեռ 2019 թվականին Քեոսայանի կինը«Գաղտնիքը միլիոնի համար» շոուի ժամանակբողոքել էր, որ ռեժիսորը չի կարողանում թողնելծխելը։

 
 
1/2990
bottom of page