top of page

Թուրքիայում ավտոբուսը բախվել է բեռնատարին, կան զոհեր

May 10, 2025
1 min read

Թուրքիայի արևմուտքում ավտոբուսը բախվել է բեռնատարին և մեքենային, ինչի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ․ հաղորդել է AHaber հեռուստաալիքը։


«Մոտավորապես ժամը 13:00-ին Չանաքքալե-Էզինե մայրուղում ավտոբուսը բախվել է գերաններով բեռնված ինքնաթափ բեռնատարին և ուղևորատար մեքենային։ Նախնական տվյալներով՝ զոհվել է առնվազն ութ մարդ», - հայտնել է հեռուստաալիքը։


Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով կան շատ վիրավորներ, որոնց տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։

 
 
1/2990
bottom of page