top of page

Տիգրան Ավինյանի վարկանիշն այնքան է իջել, որ ստիպված արհեստական բանականությամբ իմ կրկնօրինակն են ստեղծել, որը գովերգում է Երևանի քաղաքապետարանի աշխատանքը. Չախոյան

Jul 10, 2025
1 min read

Տիգրան Ավինյանի վարկանիշն այնքան է իջել, որ ստիպված արհեստական բանականությամբ իմ կրկնօրինակն են ստեղծել, որը գովերգում է Երևանի քաղաքապետարանի աշխատանքը։ Այդ ֆեյք տեսանյութը արդեն հրապարակել են Տիգրան Ավինյանին գովերգող էջում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ակտիվիստ Արթուր Չախոյանը:

«ՔՊ-ի վարկանիշի փրկության վերջին հույսը՝ արհեստական բանականությամբ ստեղծված իմ կրկնօրինակն է։

Հա՛, էսքան վատ է վիճակը։

Ու ցավալին այն է, որ հատկապես տարեց մարդիկ իսկապես հավատում են այդ արհեստական բանականությամբ ստեղծված ֆեյք տեսանյութերին»,- գրել է նա:

 
 
1/2990
bottom of page