top of page

Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել

Apr 19, 2024
1 min read

Հայաստանից դրամական փոխանցումները փետրվար ամսին կրճատվել են 24.2 տոկոսով, նվազել են դեպի Ռուսաստան արտահոսքերը, դեպի ԱՄՆ արտահոսքերն ավելացել են:  

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Համաշխարհային բանկի հրապարակած Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագրում (ապրիլ):

Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով (ՆՏՆԺՀ), սակայն գրեթե 4 անգամ գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը:  

«Դրամական փոխանցումների ներհոսքերը կրճատվել են 42.5 տոկոսով (ՆՏՆԺՀ), ինչը պայմանավորված էր Ռուսաստանից ներհոսքերի 53.5 տոկոս կրճատմամբ: Արտահոսքերը նույնպես կրճատվել են 24.2 տոկոսով (ՆՏՆԺՀ), և 5.9 տոկոս նվազում  է գրանցվել դեպի Ռուսաստան արտահոսքերում. Նշանակալի է, որ դեպի ԱՄՆ արտահոսքերն ավելացել են 139 տոկոսով (ՆՏՆԺՀ)»,–ասված է ամփոփագրում:

1/2990
bottom of page