top of page

Ինչու է հրաժարական տվել Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը

Mar 16
1 min read


Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ նշելով, որ որոշումը պայմանավորված է անձնական պատճառներով։ Նա նաև հայտնել է, որ իր գործունեությունը շարունակելու է այլ հարթակում։



Մեր տեղեկություններով, Յոլյանը մտադիր է մասնակցել առաջիկա ընտրություններին՝ միանալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին և առաջադրվել այդ քաղաքական ուժի ցուցակով։


Միևնույն ժամանակ, ինչպես հայտնի է, Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը վերջին շրջանում աջակցություն է հայտնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Չի բացառվում, որ հենց այս քաղաքական տարբեր կողմնորոշումներն էլ դարձել են Յոլյանի պաշտոնից հեռանալու պատճառը։



 
 
1/2990
bottom of page