top of page

Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր

Dec 28, 2024
1 min read

Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Հաքան Ֆիդանն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգային, ինչպես նաև համագործակցության հարցեր։

Անդրադարձ է եղել Բաքու-Գրոզնի չվերթի ինքնաթիռի կործանմանը: Ֆիդանը Թուրքիայի անունից աջակցության պատրաստակամություն է հայտնել:

Կողմերը քննարկել են նաև Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը, մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցը։

 
 
1/2990
bottom of page