top of page

«Եկել եմ տիկին դեսպանին հիշեցնեմ ոստիկանական բռնությունների մասին»․ Սամվել Վարդանյան

Apr 17, 2025
1 min read

ԱՄՆ դեսպանատան դիմաց բողոքի լուռ ակցիա է իրականացնում ակտիվիստ Սամվել Վարդանյանը։

Լրագրողների հետ զրույցում նա մանրամասնեց․ «ԱՄՆ դեսպանատան դիմաց եմ իրականացնում իմ ակցիան, որովհետև ԱՄՆ դեսպանն է գրեթե ամենօրյա կտրվածքով գովաբանում ոստիկանական բարեփոխումները, բայց մենք ունենք ոստիկանության կողմից բռնությունների բազմաթիվ փաստեր։ Իսկ իմ դեպքըբավականին հայտնի է, երբ ոստիկանները քննչականից ՁՊՎ ուղեկցելիս ճանապարհին կանգնեցին՝ իբրև թե բնական կարիքները հոգալու, ինձ մեքենայից քարշ տվեցին դիմակավորված անձինք, խոշտանգեցին։ Այսինքն՝ ոստիկանության ներկայացուցիչների գործուն հանցակցությամբ կատարվեց սահմռկեցուցիչ խոշտանգում։ Մինչև այսօր ոչ մի նորություն չկա այդ գործի մասով։ Եկել եմ տիկին դեսպանին հիշեցնելու իմ գոյության, ոստիկանական բռնությունների, խոշտանգումների մասին»։

 
 
1/2990
bottom of page