Հրազենային վնասվածք ստացած քաղաքացին անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ ապրիլի 13-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացու կողմից հրազենային վնասվածքներով, անգիտակից վիճակում «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է անգիտակից վիճակում, վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով` քրեական ոստիկանները տուժածի տանը հայտնաբերել են «ՏՏ» տիպի ատրճանակ, պարկուճներ. ըստ նախնական տեղեկությունների՝ նշված զենքից է տուժածը հրազենային վնասվածքներ ստացել։Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:




















