top of page

ՀՀ-ի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի որևէ փոփոխություն չի արձանագրվել․ մասնագետները շտապ մեկնել են Սյունիք

Jun 14, 2025
1 min read

Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծություններից հետո Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի մասնագետները շտապ մեկնել են Սյունիքի մարզ՝ դոզիմետրիկ չափումներ իրականացնելու նպատակով։ Հայտնում են ՀՀ միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնից։

Չափումները կատարվել են մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Մեղրի, Ագարակ և Քաջարան համայնքներում։

Այս պահին Հայաստանի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի որևէ փոփոխություն չի արձանագրվել։

Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը շարունակում է իրականացնել իրավիճակի մշտական մոնիտորիգ։

 
 
1/2990
bottom of page