top of page

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը Սարդարապատ չի գնալու

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 28, 2024
  • 1 min read
ree

«Հրապարակ» թերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատ չի գնալու: Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ երթով գնում են Սարդարապատի հուշահամալիր՝ այնտեղ գիշերելու եւ հերոսամարտի հաղթանակի տոնը նշելու համար:

Մեզ ասացին, որ Փաշինյանը ՀՀ նախագահականում տոնի առիթով մեդալներ է շնորհելու զինվորականներին, ապա գնալու է Ապարան՝ Բաշ-Ապարանի հերոսամարտի հուշահամալիր:

Սա պաշտոնավարումից ի վեր առաջին անգամն է, որ Փաշինյանը չի գալիս Սարդարապատ: Նշենք, որ Սրբազանի հետ հազարավոր քաղաքացիներ են եկել հուշահամալիր»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/2409
bottom of page