Հիվանդանոց է տեղափոխվել Բաքու-Գրոզնի չվերթի կործանված ինքնաթիռի ողջ մնացած 25 մարդ
Dec 25, 2024
1 min read

Աքթաուում ինքնաթիռի կործանումից հետո հիվանդանոցներ են տեղափոխվել 25 տուժածներ, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել են Ղազախստանի ԱԻՆ-ում։
Ինչպես նշել է «Sputnik Казахстан»-ը, Մանգիսթաուիշրջանային հիվանդանոց է տեղափոխվել 14 մարդ։Նրանցից հինգը գտնվում է ծանր վիճակում եւ վերակենդանացման բաժանմունքումէ։ Զոհերի մեջ կան 11-ամյա երեխա եւ 16-ամյա դեռահաս, որոնքբուժզննում են անցնում։
Առավոտյան Աքթաուում կործանվել է Embraer E190AR ինքնաթիռը, որն իրականացնում էր AZAL չվերթը Բաքվից Գրոզնի։ Մինչ աղետը Գրոզնիումմառախուղի պատճառով ինքնաթիռըվերաուղղորդվել էր նախ Մախաչկալա, ապա՝Աքթաու։ Կասպից ծովի վրա անձնակազմը SOS ազդանշան է տվել։
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում գտնվել է 67 մարդ, ներառյալ անձնակազմի 5 անդամները։




















